Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակման պատճառով Ուկրաինայի որոշ շրջաններում և քաղաքներում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են մտցվել։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի էներգահամակարգի պահպանման համար, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով «Յասնո» ընկերությանը, Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին և Չերկասիի շրջանային վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրցին։

Այսպես, արտակարգ անջատումները կիրառվել են Կիև քաղաքում, Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերում։

Ավելի ուշ էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են կիրառվել Չերկասի շրջանում։

Բացի այդ, ներկայումս Օդեսայի որոշ շրջաններում էլեկտրամատակարարում չկա:

Կիևի մարզում NEC Ukrenergo-ի հրամանով նույնպես էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են մտցվել։

Տեղական ժամանակով ժամը 07:00-ից NEC Ukrenergo-ի հրամանով Կիրովոգրադի մարզում մտցվել է էլեկտրաէներգիայի արտակարգ  անջատումների ժամանակացույց։

Օդեսայում էլեկտրական տրանսպորտը չի աշխատում։

Էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են կիրառվել նաև Ժիտոմիրի շրջանում։