Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները դեկտեմբերի 9-ին, ժամը 09.45-ին, Երեւանի Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Արտավազդ Բարսեղյանին, որը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքի 7-րդ դատարանի կողմից հետախուզվում էր սպանության եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ա. Բարսեղյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ: Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ հետախուզումը նախաձեռնողին:




























