Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ Reuters-ի և Times of Israel-ի, հայտարարել է, թե Իսրայելի հարձակումն Իրանի վրա անցյալ ամիս խաթարել է նրա պաշտպանական և հրթիռային արտադրության հնարավորությունները և հարվածել է նրա միջուկային ծրագրի տարրին:

«Դա գաղտնիք չէ»,- հայտարարել է Նեթանյահուն Քնեսեթի իր ելույթում։ «Նրանց միջուկային ծրագրի որոշակի բաղադրիչ կա, որը վնասվել է այդ հարձակումից»:

Միևնույն ժամանակ Նեթանյահուն հավելել է, որ «Իրանի միջուկային զենքի ճանապարհը փակված չէ»։