Անցած օրվա ընթացքում Հայաստանի ճանապարհներին մի շարք ավտովթարներ են եղել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 13-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21102-119» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով առաջին ավտոմեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Երասխավանի հատվածում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը: Վարորդը վնասվածքներ չի ստացել:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում Բջնի գյուղում իրար են բախվել «ԶԻԼ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես Բենց»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն:




























