Խուան նահանգում (Չինաստանի կենտրոնական մաս) ամենագնացը հարվածել է երեխաների խմբին դպրոցի մոտ։ Մեքենան մարդկանց վրա է սլացել «Յունյան» տարրական դպրոցի մուտքի մոտ։ Տուժել են բազմաթիվ դպրոցականներ, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան, Դիչեն շրջանի Չանդե քաղաքում, տեղեկացրել է Life.ru-ն։ Աշակերտների ծնողները եւ հաստատության պահպանության աշխատակիցները կարողացել են ինքնուրույն բռնել սպիտակ ամենագնացի վարորդին։ Նրա գործողությունների դրդապատճառները հայտնի չեն։
Մի քանի մարդկանց ուղարկել են հիվանդանոց՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար։ Ներկա պահին տուժածների եւ զոհերի մասին ստույգ տվյալներ չկան։
Նման զանգվածային վրաերթ մարդկանց խմբի վրա Չինաստանում արդեն տեղի է ունենում երկրորդ անգամ մեկ ամսում։ Մինչ այդ մեքենան մարդկանց վրաերթի էր ենթարկել Չժուհայում։ Բախման հետեւանքով տուժել էր առնվազն 20 մարդ։ 62-ամյա վարորդը փորձել էր փախուստի դիմել զանգվածային պատահարի վայրից, բայց նրա մեքենայի առջեւ փակել են ոստիկանները եւ բռնել նրան։ Չարագործի մոտիվները պարզվում են։





























