Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաճյուղի մոտ ակցիայի ցրումից հետո բողոքի ակցիայի մասնակիցները խմբվել են Մելիքիշվիլու պողոտայում, ֆիլհարմոնիայի եւ պետական համալսարանի միջեւ։ Նրանց ճանապարհը փակում է ոստիկանական պատնեշը, տեղեկացրել է «Новости Грузия»-ն։ Ներկա պահին Թբիլիսիում հանգիստ է։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Մելիքիշվիլու պողոտայում ցույցը ցրելուց հետո ձերբակալվել է 12 մարդ։ Ստորագրությամբ բաց են թողել Mtavari ընդդիմադիր հեռուստաալիքի օպերատորին եւ երկու կանանց։

Փաստաբանները պարզում են ձերբակալվածների գտնվելու վայրը, նրանց տարել են տարբեր բաժանմունքներ։ Առայժմ հավաստի տեղեկություն չկա ոստիկանության գործողությունների հետեւանքով տուժածների մասին, հայտնի է առնվազն երկուսի մասին, որոնք հիվանդանոցում են։

Սոցցանցերում օրվա սլոգանն է դարձել "მოდით მელიქიშვილზე!"-ը (եկեք Մելիքիշվիլի)։