Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ջո Բայդենի վարչակազմը «լավ որոշում» է ընդունել՝ Ուկրաինային թույլ տալով ամերիկյան զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, տեղեկացրել է Reuters-ը։
Ռիո դե Ժանեյրոյում G20-ի հանդիպման շրջանակում Մակրոնն ասել է, որ Բայդենի վարչակազմի կոչը պայմանավորված էր Ուկրաինա հյուսիսկորեացի զինվորականների առաքմամբ՝ ավելացնելով, որ դա Ռուսաստանի «էսկալացիոն» որոշումն էր։





























