Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121» և «Toyota» մակնիշի ավտոմեքնաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, «Toyota»-ն էլ բախման հետևանքով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: