Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետե-Մարիտի ավագ որդուն կրկին կալանավորել են՝ այս անգամ բռնաբարության կասկածանքով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Մարիուս Բորգ Հեյբին Նորվեգիայի գահաժառանգի՝ թագաժառանգ Հաակոնի խորթ որդին է և նախկին հարաբերություններից Մետտե-Մարիտի որդին։

Նա չունի թագավորական կոչում կամ պաշտոնական պարտականություններ։ Բորգ Հեյբին կալանավորվել է երկուշաբթի ուշ երեկոյան Օսլոյում՝ նախնական մեղադրանքով «սեռական ակտի համար մի անձի հետ, ով անգիտակից վիճակում է կամ այլ պատճառներով չի կարող դիմակայել այդ արարքին»:

Նախնական մեղադրանք է ներկայացվում նախքան պաշտոնական մեղադրանք ներկայացնելը և թույլ է տալիս իշխանություններին կալանավորել կասկածյալներին հետաքննքության ընթացքում:

Ոստիկանությունը չի նշել, թե երբ է տեղի ունեցել ենթադրյալ բռնաբարությունը, միայն այն, որ «տուժողն ի վիճակի չլիներ դիմադրել այդ արարքին»:

Նորվեգական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բորգ Հեյբին հերքել է մեղադրանքները։ Բռնաբարության ենթարկված կնոջ փաստաբան Հեգե Սալոմոնն ասել է, որ «նա դժվար ժամանակներ է ապրում»: Նա նորվեգական NRK հեռուստաընկերության ասել է, որ գործը հարուցել է ոստիկանությունը, ոչ թե կինը: Կնոջ ինքնությունը պարզված չէ։ Թագավորական պալատը հրաժարվել է մեկնաբանություն տալ, հաղորդում է NTB լրատվական գործակալությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ արքայադստեր որդուն բերման են ենթարկում։ Օգոստոսի 4-ին ոստիկանությունը արձագանքել էր Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին և կարճ ժամանակով բերման ենթարկել Բորգ Հեյբիին: Նրան նախնական մեղադրանք է առաջադրվել հարձակման և հանցավոր վնաս պատճառելու համար և նա ազատ է արձակվել։