Բանակցությունները COP29-ում մինչ այժմ այնքան էլ հեշտ չէին։ Առավել եւս կարեւոր է, որպեսզի մենք, որպես գլոբալ հանրույթ, էլ ավելի սերտորեն աշխատենք միասին։ Այս մասին սոցցանցերում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
«Մենք Բաքվում աշխատում ենք կլիմայական կոալիցիայի ստեղծման ուղղությամբ բոլոր մայրցամաքներում։ Միայն միասին մենք կարող ենք առաջ շարժվել»,- նշել է նա։




























