Ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներով Բրյանսկի մարզին հարվածելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցը չի փոխվել։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Московский комсомолец» պարբերականը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտոնել էր Ուկրաինայի ԶՈւ-ին ATACMS հեռահար հրթիռներով հարվածել ռուսական տարածքին։

Նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ-ն հաստատել է Բրյանսկի մարզին այդ հրթիռներով հասցված առաջին հարվածը։