Թուրքիան հավանություն չի տալիս եւ ճիշտ չի համարում Ուկրաինային ԱՄՆ տված թույլտվությունը ՌԴ տարածքի դեմ տակտիկական հրթիռային համալիրներ օգտագործելու հարցում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Բայդենը ձեռնարկել է քայլ, որը կարելի է գնահատել որպես ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի հետագա հրահրում։
Էրդողանն ավելացրել է, որ ամենափոքր սխալը պատերազմի հարցում նման կլինի կրակը վառոդի տակառ նետելուն՝ խորհուրդ տալով զգուշություն ցուցաբերել։
Նա կարծում է, որ ՌԴ-ին Ուկրաինայի հասցրած հրթիռային հարվածները կարող են տարածաշրջանը եւ աշխարհը կանգնեցնել մեծ պատերազմի եզրին։



























