Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում հանրահավաքի վերաբերյալ իշխանություններն ու կազմակերպիչները տարբեր թվեր են հրապարակում:

Ըստ կազմակերպիչների` Բոլոտնայա հրապարակում եւ հարակից տարածքում հավաքվել է  60-100 հազար մարդ: Մոսկվայի ոստիկանության տվյալներով` ժամը  15-ի դրությամբ հրապարակում հավաքվել է մոտ 20 հազար մարդ: Եւս 5 հազար մարդ եղել է հարակից տարածքում:

Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքսը», ժամը 17-ին իրավապահները հայտնել են, թե հանրահավաքի մասնակիցների թիվը նվազել է` հասնելով մինչեւ 12 հազարի, իսկ կազմակերպիչները հայտարարում են, որ հավաքվել է մոտ  85  հազար մարդ:

Ավելի վաղ ոստիկանությունը զգուշացրել էր  հրապարակի մերձակայքում գտնվող կամրջի հնարավոր փլուզման մասին, որի վրա գտնվում էր մոտ հազար մարդ: