Մոսկվայի Բոլոտնայա հրապարակվում բողոքի հանրահավաքի մասնակիցներն ամփոփիչ հռչակագիր են ընդունել:
Հռչակագիրը հինգ պահանջ է պարունակում` քաղբանտարկյալների ազատ արձակում, Պետդումայի ընտրությունների արդյունքների չեղյալ համարում, ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի պաշտոնից հեռացում եւ «նրա գործունեության նկատմամբ հետաքննության իրականացում», քաղաքական բոլոր ուժերի գրանցում եւ այդ ոլորտում օրենսդրության ժողովրդավարացում, ինչպես նաեւ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում:
Այս կետերից յուրաքանչյուրն արժանացել Բոլոտնայա հրապարակում հավաքվածների բուռն աջակցությանը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հանրահավաքի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին` հանրահավաքի ընթացքում կարգուկանոնի ապահովման համար:
Հիշեցնենք, որ կազմակերպիչներն ու իշխանությունները Մոսկվայում հանրահավաքի մասնակիցների տարբեր թվեր էին հրապարակել:



























