Անվտանգության ոլորտում աջակցության ավելացման շրջանակում, որի մասին սեպտեմբերի 26-ին հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինային շահեկան դիրքում դնելու համար երկրի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է անվտանգության լրացուցիչ օժանդակության մասին, նշվում է  Պենտագոնի ուղերձում:

Ինչպես նշում են գերատեսչությունում, սա Բայդենի վարչակազմի 70-րդ տրանշն է, որը տրամադրվում է Ուկրաինային պաշտպանության նախարարության պահուստներից։

Ըստ զեկույցի՝ 275 միլիոն դոլար արժողությամբ փաթեթն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հնարավորություններ՝ բավարարելու նրա ամենահրատապ կարիքները, այդ թվում՝ հրթիռային համակարգերի, հրետանի և հակատանկային զենքի համար զինամթերք:

Հայտարարված օգնության փաթեթը ներառում է.

Ռազմամթերք բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի (HIMARS) համար,

155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային ռազմամթերք,

60 մմ և 81 մմ տրամաչափի ականանետեր,

անօդաչու թռչող սարքեր,

TOW հրթիռներ,

Javelin և AT-4 հակատանկային համակարգեր,

հրազեն և ռազմամթերք,

ոչնչացմանն ուղղված սարքավորումներ և ռազմամթերք,

քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության միջոցներ. ինչպես նաև պահուստի մասեր, օժանդակ սարքավորումներ, ծառայություններ, ուսուցում և փոխադրում: