Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին ստորագրել է Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովի եւ գլխավոր դատախազ Թայմուրազ Հուգաեւի հրաժարականի դիմումները եւ քննարկման համար փոխանցել է երկրի խորհրդարան: Բայց նախագահը սեփական հրաժարականի մասին առայժմ չի հայտարարել:
Հիշեցնենք, Ալլա Ջիոեւայի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Կոկոյտին պետք է այսօր հայտարարի իր հրաժարականի մասին:
Երկրի խորհրդարանում տեղեկացրել են, որ ստացել են ստորագրված փաստաթղթերը եւ երկուշաբթի օրը կսահմանվի դրանց քննարկման ժամկետը:
Ներկա պահին Հարավային Օսիայի կառավարության շենքում հասարակություն եւ պատգամավորներ են հավաքվել` Կոկոյտիի ճառը լսելու նպատակով, որի ընթացքում, ինչպես սպասվում է, վերջինս կհայտարարի իր հրաժարականի մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



























