Սիրիական անապատի Պալմիրա հնագույն քաղաքի մի շարք շինություններին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 36, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ, հայտնել է SANA գործակալությունը։
«Մոտավորապես 13:30-ին իսրայելական թշնամին ալ-Թանֆ շրջանից ավիահարված է հասցրել՝ թիրախավորելով Սիրիական անապատում Պալմիրա քաղաքի մի շարք շենքեր, ինչի հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել ավելի քան 50 մարդ, շենքերին և հարակից տարածքներին զգալի գույքային վնաս է հասցվել, ասվում է սիրիական լրատվամիջոցների հաղորդագրությունում:



























