Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ, Սահմանադրական դատարանի անդամ Արեւիկ Պետրոսյանը մինչեւ իր 65 տարին լրանալը չի պատրաստվում քաղաքականություն վերադառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արեւիկ Պետրոսյանը պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք վերադառնալ մեծ քաղաքականություն, թե ոչ: «Ես ներկա պահին ՍԴ անդամ եմ: Սահմանադրական դատարանի անձը անփոխելի է մինչեւ իր 65 տարին լրանալը»,- նշել է նա:
Արեւիկ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարական էր տվել 2010թ. հոկտեմբերի 4-ին, այնուհետ նշանակվել էր Սահմանադրական դատարանի անդամ:




























