Ռուս հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովին ուժեղ գլխացավերի պատճառով շտապ տեղափոխել են Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ:
«ՌԻԱ Նովոստի»-ին հիվանդանոցում տեղեկացրել են, որ հիվանդին տեղափոխել են նյարդավիրաբուժական բաժանմունք, եւ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, 2005թ. Կարաչենցովը սառցակալած ճանապարհին ուժեղ վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում գանգուղեղային ծանրագույն վնասվածք էր ստացել: Դերասանին գանգատուփի եւ գլխուղեղի բարդ վիրահատության էին ենթարկել: Նա 26 օր կոմայի մեջ էր անցկացրել:



























