Նոյեմբերի 20-ին, ժամը 21:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում ձին արգելափակվել է խրամափոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարար ծառայության հղորդմամբ, փրկարարները կենդանուն դուրս են բերել արգելափակումից: