Օսլոյում  տեղի է ունեցել Նոբելյան խաղաղության մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությունը: Նորվեգիայի մայրաքաղաքում մրցանակ է շնորհվել Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆին, լիբերիական կանանց շարժման ակտիվիստ Լեյմա Գբովին եւ եմենցի կին լրագրողների խմբի նախագահ Թավակուլ Կարմային, հաղորդում է Deutsche Welle-ն:

Նոբելյան կոմիտեի նախագահ Թորբյորն Յագլանդը հայտարարել է, որ այս երեք կանանց անունները մարդու իրավունքների, կանանց իրավահավասարության համար պայքարի խորհրդանիշ են դարձել: «Նրանք չինական «Կինն իր ուսերին երկրի կեսն է կրում» ասացվածքին կոնկրետ նշանակություն են հաղորդում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 73-ամյա Էլեն Ջոնսոն Սերլիֆը Լիբերիայի առաջին նախագահն է, ով ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով: Մինչ այդ, նա ակտիվորեն զբաղվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ:

39-ամյա Լեյմա Գբովեն  լիբերիական մահմեդական եւ քրիստոնյա կանանց պայքարի է հանել ընդդեմ երկրում ձգվող քաղաքացիական պատերազմի:

32-ամյա Թավակուլ Կարման 2007 թվականից ակտիվորեն հանդես է եկել Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի դեմ:

Նոբելյան գիտական մրցանակները սկանդինավյան մյուս մայրաքաղում` Ստոկհոլմում  այսօր կհանձնի Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդը: