Եմենում այսօր տեղի է ունեցել ընդդիմության կողմից ղեկավարվող ազգային միասնության կառավարության պաշտոնի ստանձնման արարողությունը:Վարչապետ Մուհամեդ Բասինդավայի գլխավորած նախարարների կաբինետի անդամների կեսը ներկայացնում են ընդդիմությունը, կեսը` նախագահ Սալեհին: Այդպիսին են եղել իշխանության փոխանցման պայմանագրի պահանջները, որը Սալեհն ստորագրել էր նոյեմբերի 23-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սալեհի ղեկավարած «Ժողովրդական համընդհանուր կոնգրեսի» ներկայացուցիչները կառավարությունում ստացել են պաշտպանության, արտաքին գործերի, նավթի, կապի, հասարակական աշխատանքների նախարարների պորտֆելները:Ընդդիմության ներկայացուցիչները զբաղեցնելու են ներքին գործերի, ֆինանսների, ծրագրավորման, տեղեկատվության, միջազգային համագործակցության նախարարների պաշտոնները:
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` կողմերից եւ ոչ մեկը չի կարող մերժել մյուսի ներկայացրած թեկնածությունը:




























