Իտալիայի իշխանությունները վերադարձրել են մ.թ.ա 3-րդ դարի թանկարժեք իրերը Էտրուսկական նեկրոպոլիսից, որը թալանել են Ումբրիայում դամբարանների կողոպտիչներ, երբ պատահաբար ավարը հայտնաբերել են իրենց սեփական հողում, հաղորդում է CNN-ը:

Էտրուսկները ծաղկել են կենտրոնական Իտալիայում մոտ 2500 տարի առաջ, սակայն աստիճանաբար ձուլվել են Հռոմեական կայսրությանը։ Նրանք իրենցիցի հետո թողել են շքեղ դամբարաններ, խեցեղեն ու արձաններ, սակայն իրենց առօրյա կյանքի մասին սակավաթիվ գրավոր փաստաթղթեր և սուղ ապացույցներ են թողել:

Արտեֆակտները, ներառյալ ութ աճյունասափոր, երկու սարկոֆագներ և կոսմետիկ պարագաներ, մասնավորպես՝ բրոնզե հայելիները և սկզբնական բույրը դեռևս պահպանած օծանելիքի մեկ սրվակն արժե առնվազն 8 միլիոն եվրո, հայտարարել են ոստիկանությունում:

Դրանք հայտնաբերվել են Չիտտա դելա Պիեվում՝ Հռոմից մոտ 150 կիլոմետր դեպի հյուսիս։

Մեկ սարկոֆագը պարունակում էր մոտ 40 տարեկան կնոջ ամբողջական կմախք, իսկ աճյունասափորները նրբորեն զարդարված էին հունական դիցաբանության տեսարաններով և զարդերի վրա դեռևս երևացող կարմիր և ոսկե ներկով ներկված շուրթերով կանացի կերպարներով:

Ոստիկանությունը առգրավել է գողոնը երկու գործարարներից, որոնք էտրուսկական թաղման փակախուցներները հայտնաբերել են իրենց պատկանող տարածքը պեղելիս, մամուլի ասուլիսում հայտարարել է Պերուջայի գլխավոր դատախազ Ռաֆֆայելե Կանտոնեն։

Ըստ դատախազի՝ վայ կողոպտիչները «ոչ մի ընդհանուր բան չունեին դամբարանների կողոպտում մասնագիտացած իրական աշխարհի հետ» և միանգամայն «անշնորհք» և «դիլետանտ» քայլերի են դիմել՝ միամտաբար փորձելով դուրս գալ արվեստի գործերի սև շուկա՝ ապրանքն իրացնելու հույսով:

Կարաբինիերիները բռնել են չարագործներին, երբ նրանք համացանցում տեղադրել են իրենց գտածոների լուսանկարները՝ գնորդներ գտնելու ակնկալիքով, ինչը հետաքննություն հարուցելու հիմք է ծառայել: Նրանց նկատմամբ շուրջօրյա հսկողություն են սահմանել, գաղտնալսել, և հետևել նրանց յուրաքանչյուր քալը օդային հսկողություն անօդաչու սարքերով: