ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովին եւս մեկ հեղինակավոր մրցանակ է շնորհվել` «ժողովուրդների միջեւ փոխըմբռնման եւ խաղաղության ամրապնդման հարցում ունեցած ավանդի համար»: Ֆրանս Յոզեֆ Շտրաուսի անվան մրցանակը շնորհվել է Հանս Զայդելի հիմնադրամի կողմից:Հանձնելով մրցանակը` հիմնադրամի ղեկավար Հանս Ցեետմաիրը Գորբաչովին համարել է «անձ, ով  արմատապես փոխել է աշխարհը»:

Գորբաչովին` որպես «XX դարի ականավոր պետական գործչի», մրցանակ է շնորհվել «երկաթե վարագույրի» անկման գործում ունեցած ավանդի, Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ լարվածության հաղթահարման եւ Գերանիայի միավորման  համար:10 հազ. եվրոյի չափով  մրցանակը հիմնադրվել է ի հիշատակ Բավարիայի նախկին վարչապետ Ֆրանս Յոզեֆ Շտրաուսի: Այս մրցանկի դափնեկիրների շարքում են նաեւ ԳԴՀ նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: