Թբիլիսիում նոյեմբերի 19-ին բողոքի ցույցը ցրելու ժամանակ ձերբակալված ակտիվիստ Իսակո Դևիձեն չոր հացադուլ է հայտարարել, հայտնում է «Новости-Грузия»-ն։

«Ի նշան համերաշխության բողոքի շարժման ընթացքում ռուսական ռեժիմի կողմից ձերբակալված և հալածված բոլոր մարդկանց՝ ես չոր հացադուլ եմ անում նախնական մեկուսարանում»,- գրել է Դևիձեն ֆեյսբուքյան էջում։

Դևիձեն մեկն է այն 16 անձանցից, ովքեր վարչական կարգով ձերբակալվել են ոստիկանության հրահանգներին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։ Ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանը ութ օրով ձերբակալել էր Դևիձեին։ Այսօր հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել ձերբակալվածներից մեկի՝ 21-ամյա Մաթե Դևիձեի նկատմամբ։ Երիտասարդը մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու մեջ։ Նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։