Մեքսիկայում  դեկտեմբերի 11-ի գիշերը 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես փոխանցում է  Agence France-Pressը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է  մայրաքաղաք Մեխիկոյից 166 կմ հարավ-արեւելք, հիպոկենտրոնը`65 կմ խորության վրա:

Երկրաշարժը զանգվածային ավերածություններ չի պատճառել, սակայն, նախնական տվյալներով, զոհվել է 3, տուժել մի քանի տասնյակ մարդ: