Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունում այսօր` դեկտեմբերի 11-ին նախագահական ընտրություններ են անցկացվում:Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», ընտրական տեղամասերը բացվել են ժամը 09:00-ին:

Մերձդնեստրի նախագահի պաշտոնին վեց թեկնածու է հավակնում` գործող ղեկավար Իգոր Սմիրնովը, հանրապետության Գերագույն խորհրդի  նախագահ Անատոլի Կամինսկին,  խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շեւչուկը, Մերձդնեստրի կումունիստների առաջնորդ Օլեգ Խորժանը, «Ճեղքում» կուսակցության նախագահ Դմիտրի Սոինը եւ քաղաքագետ Անդրեյ Սաֆոնովը:

Ընտրողների ընդհանուր թիվը 401 993 է կազմում: Ընտրությունները կայացված կհամարվեն, եթե քվերկությանը մասնակցի ընտրողների 50% -ից ավելին: