Հնդկաստանի ոստիկանությունը հայտնել է, որ նոյեմբերի 22-ին անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում առնվազն 10 մաոիստ զինյալ է սպանվել: Այս մասին գրում է The Hindustan Times-ը։
Բախումը տեղի է ունեցել Սուկմա թաղամասի ջունգլիներում։
Խմբավորման դեմ գործողությունը դեռ շարունակվում է։
Նոյեմբերի 21-ին Օդիշայի Մալականգիրի թաղամասում անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է ևս մեկ մաոիստ։
Մաոիստները հավատարիմ են մարքսիզմ-լենինիզմի գաղափարներին։ 1996 թվականին նրանք զինված ապստամբություն սկսեցին Նեպալում թագավորական իշխանության դեմ։
Հնդկաստանում անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ առնվազն 10 զինյալ է սպանվել

Հասանելի է
русский

























