Նույնիսկ բողոքի զանգվածային ակցիաներից հետո ոստիկանության ջոկատներն այսօր` դեկտեմբերի 11 -ին, շարունակում են հերթապահել մայրաքաղաք Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաեւ մի շարք խոշոր քաղաքներում:Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», նախօրեին ձերբակալվել է մոտ 30 մարդ:
Միաժամանակ շաբաթօրյա հանրահավքի մասնակիցների թիվը Սանկտ Պետերբուրգում գերազանցել է բոլոր ռեկորդները: Պիոներսկայա հրապարակում հավաքվել է մոտ 10 հազ. մարդ: Վերջին տարիների ընթացքում սա ամենազանգվածային բողոքի ակցիան էր: Հանրահավաքի ավարտից հետո ոստիկանները ձերբակալել են մոտ 20 մարդու: Ակտիվիստները փորձել էին «Ժողովրդավարության հուղարկավորություն» անվանումով ֆլեշմոբ կազմակերպել:
«Մայակը» նշում է, որ ընտրությունների արդյուքներից դժգոհողները կարողացել էին Ռուսաստանի քաղաքների փողոցներ դուրս բերել մինչեւ 40 հազ. մարդու: Ամենազանգվածայինը Մոսկվայի Բոլոտնայա հրապարակի հանրահավաքն է եղել, որին մասնակցել է մոտ 25 հազ. մարդ:



























