Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Այվազովսկի 22 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, ապա պատին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: