Ֆրանսիայի իշխանությունները պանամացի նախկին բռնապետ Մանուել Նորիեգային էքստրադիցիայի են ենթարկել հայրենիք:Նրան փոխադրող ինքնաթիռը Պանամա է մեկնել այօր առավոտյան:
Agence France-Presse-ը նշում է, որ ժամանելուն պես Նորիեգան կփոխադրվի բանտ: Նշենք, որ Պանաման 1983-1989թթ. կառավարած Մանուել Նորիեգան արդեն 22 տարի չի եղել հայրենիքում: Մոտ 20 տարի նա անցկացրել է բանտում, սկզբում` ԱՄՆ-ում, որտեղ մեղադրվել է թմրանյութերի վաճառքի, իսկ հետո` Ֆրանիայում` փողերի լվացման համար: Հայրենիքում Նորիեգան հեռակա կարգով դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման` ընդդիմության առաջնորդների սպանության համար:
Պանամայի իշխանությունները երկար ժամանակ դիմում էին Ֆրանսիային` էքստրադիցիայի խնդրանքով: Վերջնական որոշումը կայացվեց նոյեմբերի 23-ին, Փարիզի վերաքննիչ դատարանի կողմից:



























