Հարավաֆրիկյան Դուրբանում անցկացվող` կլիմայի փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի համաժողովն  ավարտվել է համաձայնագրի ստորագրմամբ, որով երկարաձգվում է Կիոտոյի արձանագրության գործողության ժամկետը, հաղորդում է Reuters-ը:

Սկզբում նախատեսվում էր Կիոտոյի արձանագրության փոխարեն, որի ժամկետը լրանում է 2012թ-ի վերջին, ստորագրել նոր շրջանակային համաձայնագիր: Սակայն արդյունքում որոշվեց երկարաձգել արձանագրության ժամկետը` մինչեւ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումը սահմանափակող նոր միասնական պայմանագրի մշակումը: Ըստ Դուրբանում ստորագրված համաձայնագրի` նոր պայմանագիր պետք է պատրաստ լինի 2015թ-ին, ուժի մեջ մտնի`2020-ին:Բացի այդ, որոշվել է ստեղծել «Կլիմայական  կանաչ հիմնադրամ»` զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարում աջակցության նպատակով: