Լոնդոնում դեկտեմբերի 10-ին ոստիկանությունը  ձերբակալել է Կոնգոյի Ժողովրդավարական հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհություն հայտնող ցուցարարներից 143-ին:

Reuters-ի հաղորդմամբ` ցուցարարների մեծ մասը ձերբակալվել են`  անկարգություններին մասնակցելու համար: Հիմնականում հանրահավքին մասնակցել են կոնգոցիներ:Կոնգոյի մայրաքաղաք Կինշասում դեկտեմբերի 10-ին անկարգություններ էին բռնկվել, որոնց ժամանակ զոհվել էր  4 մարդ:

Ընտրությունները Կոնգոյում տեղի էին  ունեցել նոյեմբերի 28-ին, հաղթել էր գործող նախագահ Ժոզեֆ Կաբիլան` ստանալով ձայների  49%-ը: Նրա մրցակից Էթիեն Թշիսեկեդին, ով ստացել էր  32%, հայտարարել էր, թե արդյունքները կեղծված են, եւ իրեն հռչակել էր  երկրի ղեկավար: