Երեւանում այսօր` դեկտեմբերի 11-ի առավոտյան, ենթադրաբար 39-40 տարեկան տղամարդն ինքնասպան է եղել` նետվելով Կիեւյան կամրջից: Տղամարդը, որի ինքնությունը դեռեւս պարզված չէ, մահացել է տեղում:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության, ինչպես նաեւ շտապօգնության  աշխատակիցները: Աշխատանքներ են տարվում մահացածի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: