Բաքվում կայացել է Ադրբեջանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, Ջեյհուն Բայրամովը և Անալենա Բերբոքը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգը, ինչպես նաև COP29-ի շրջանակներում ընթացող բանակցությունները։

«Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը և խաղաղ գործընթացում առկա խնդիրները։ Նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ»,- մեջբերում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Բաքու ճանապարհին Բերբոքն այցելել էր Երեւան։