Գերմանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները երկրի արեւմուտքում գտնվող հյուրանոցներից մեկի համարում հայտնաբերել են 100 օձ, 70 կրիա եւ 20 գորտ, որոնք, ենթադրաբար, ապօրինի կերպով են բերվել երկիր:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», «ապօրինի բնակիչներին» օգնել է հայտնաբերել հյուրանոցի աշխատակիցը, ով աստիճաներից մեկի վրա նկատել է օձերից մեկին եւ այդ մասին հայտնել տեղական իշխանություններին:Նշված փաստով ձերբակալվել է Չինաստանի երեք քաղաքացի` կենդանիների ապօրինի փոխադրման կասկածանքով:Հայատնաբերված կենդանիներն ու սողունները հանձնվել են Քյոլնի կենդանաբանական այգի:




























