Իրանը չի շտապի կամ վարանի պատասխանել իսրայելական ագրեսիային, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին լիբանանյան Al Mayadeen պարբերականին տված հարցազրույցում՝ վերահաստատելով Թեհրանի հաստատակամ դիրքորոշումը իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ։

Իրանի արտգործնախարարը հաստատել է Իրանի անփոփոխ դիրքորոշումը դիմադրության շարժումների նկատմամբ և Իսրայելին զգուշացրել է իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումից։

Արաղչին նախազգուշացրել է երկրի միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակման խիստ պատասխանի մասին՝ ընդգծելով Թեհրանի «կշռադատված ​​մոտեցումը սիոնիստական ​​ռեժիմի սադրանքներին, ինչպես նաև դաշնակիցներին դիմադրության շարժումներին աջակցելու նրա պատրաստակամությունը»:

«Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները լուրջ սխալ կլիներ»,-շեշտել է նա՝ Իսրայելին զգուշացնելով ցանկացած ագրեսիայի դեմ:

Ըստ Արաղչիի՝ նման սխալին երկիրը համարժեք պատասխան կտա։

Նա նշել է, որ Իսրայելը ձգտում էր հրարել Իրանին և նրան տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշել, «սակայն Իրանը խելամտորեն գործեց՝ խուսափելով ծուղակն ընկնելուց»:

Նա հավելել է, որ Իրանի պատասխանն Իսրայելին ոչ կուշանա ոչ հապճեպ կլինի, և Թեհրանը կպատասխանի «օրինական և միջազգային իրավունքին համապատասխան», հաղորդում է Tasnim-ը։

Միաժամանակ, Իրանի ԱԳՆ ղեկավարը հերքել է Իրանի միջուկային օբյեկտների խոցելիության մասին պնդումները՝ ընդգծելով երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորությունը և Իսրայելին զգուշացնելով նման հարձակումներից։

Արաղչին նաև ընդգծել է, որ Գազայում շարունակվող պատերազմը և Իսրայելի ավելի լայն քաղաքականությունը կարող են ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը:

Իրանի արտգործնախարարը մեղադրել է արևմտյան երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, որ նպաստում են Իսրայելի ագրեսիային՝ «կանաչ լույս տալով վարչակարգին իր գործողությունների համար, ներառյալ Գազայի ցեղասպանությունը և Լիբանանի դեմ պատերազմը»: