«MidAmerican Energy Holdings»-ը, որը վերահսկվում է «Berkshire Hathaway» ներդրումային հիմնադրամի կողմից, համաձայնել է գնել աշխարհում խոշորագույն «Topaz» էլեկտրակայաններից մեկը, որը կառուցվում է Կալիֆոռնիայում:
Ըստ «CNN Money»-ի` «Topaz» նախագիծը գնահատվում է 2 մլրդ դոլար: Չի բացառվում, որ Ուորեն Բաֆետի կողմից ղեկավարվող «MidAmerican Energy Holdings»-ն ակտիվներն ստանա զեղչով: Նախկինում Բաֆետը արեւային էներգիայի ոլորտում ներդրումներ չի իրականացրել:«Topaz»-ի ձեռքբերումով «MidAmerican Energy»-ին կհաջողվի նոր տեղ զբաղեցնել շուկայում, գորում է The Wall Strett Journal-ը:Նշենք, որ «Topaz»-ի կառուցումը սկսվել է այս տարվա նոյեմբերին եւ կավարտվի 2015 թ. սկզբին:
Նախատեսվում է , որ այն կարող է ապահովել 160 հազար տան էներգամատակարարումը:




























