Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե պարսպին: Հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պարեկային ծառայությունը պարզել է վարորդի ինքնությունը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:



























