Ռուսաստանի վեցերորդ գումարման Պոտդումայում ընդամենը մեկ հայ կա` Հովհաննես Արմենակի Օհանյանը, ով խորհրդարան է անցել «Արդար Ռուսաստան» կուսակցության ցուցակով:

Նախորդ գումարումներում հայազգի պատգամավորների թիվը 3-5 է եղել, հիշեցնում է «Երկրամաս» պարբերականը:Հովհաննես Օհանյանը ծնվել է 1961թ. Երեւնաւոմ: 1978թ. ընդունվել է Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը, որն ավարտել է 1984թ.: 13 տարի աշխատել է Մոսվայի «Սապփիր» գործարանում` հասնելով մինչեւ գլխավոր տնօրենի պաշտոնի: 1998 թ-ից ղեկավարել է «Սոյուզ» գիտատեխնիկական համալիրը:Օհանյանը տեխնիկական գիտությունների դոկտոր է, ավելի քան 40 գիտական աշխատանքների հեղինակ:

Նշենք, որ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել, որով դեկտեմբերի 4-ին կայացած Պետդումայի ընտրությունները համարվում են կայացած: Խմբակցությունների կազմը, նախորդ գումարման համեմատ, չի փոխվել` «Միասնական Ռուսաստան», ՌԴԿԿ, «Արդար Ռուսաստան» եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն: