SMS հաղորդագրությամբ, այսինքն գրավոր տեքստով եմ հայտնել պաշտոնյաներին պաշտոնից ազատվելու խնդրանքի մասին։ Այս մասին «հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այո, կիրակի է դա եղել, բայց ոչ ուշ երեկոյան:

«Ես կարեւոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ՝ լինի գրավոր, որ այդ տեքստը, ըստ անհրաժեշտության, եթե այդպիսի հարց կլինի, որ կարողանանք այսպես խոսել: Բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ տարընթերցումներ,  մեկնաբանություններ: Այնտեղ, որտեղ խոսքը գրավոր է, այնտեղ խոսակցությունն ավելի արդյունավետ է։ Սա միանձնյա որոշում էր, քանի որ վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը»,-ասաց նա: