Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (Հյուսիսային Կորեա) Հարավային Կորեային զգուշացրել է «անկանխատեսելի հետեւանքների» մասին, որոնք կարող են լինել, եթե Սեուլը որոշի Ծննդյան տոներին էլեկտրական լույսերով զարդարել համատեղ սահմանի վիճելի տարածքի կառույցները:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Հյուսիսային Կորեայի իշխանությունները նման մտադրությունը համարում են «հոգեբանական պատերազմի խղճուկ միջոց»` խոստանալով պատասխանել, եթե զարդաշղթաները միացվեն:Նշվում է, որ ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին տոնածառ հիշեցնող մերձսահմանային մետաղե աշտարակը զարդարելու մասին: