Եմենի մայրաքաղաք Սանայի եւ այլ խոշոր քաղաքների փողոցներն այսօր` դեկտեմբերի 11-ին լի էին ցուցարարներով, ովքեր պահանջել էեն դատարանին հանձնել նախագահի լիազորություններից հրաժարված Ալի Սալեհին:
Հաղորդվում է, որ հանրահավքների մասնակիցները պահանջում են պատժել Սալեհին` ցուցարարների նկատմամբ կիրառված խիստ միջոցառումների համար:
Ակցիաներն առանց միջադեպերի չեն անցել: Մայրաքաղաքում ցեղախմբերից մեկի ներկայացուցիչը բախման մեջ է մտել կառավարական ուժերի հետ: Ավելի վաղ այդ շրջանում նաեւ հինգ պայթյունի ձայն է լսվել: Նշվում է, որ տուժել է երկու մարդ:




























