Սիրիայում նոր բախումների արդյունքում, այսօր` դեկտեմբերի 11-ին, առնվազն 9 մարդ է զոհվել:Ինչպես հաղորդում է BBC-ին, երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում 2 մարդ զոհվել է զորքերի եւ ընդդիմության կողմն անցած զինվորականների միջեւ բախումների արդյունքում:
Լուրեր են ստացվում նաեւ երկրի հարավում բախումների մասին:Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 10 -ին Իդլիբ, Հոմս, Դերաա քաղաքներում անվտանգության ուժերի եւ նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդների միջեւ բախումների արդյունքում առնվազն 13 մարդ էր զոհվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Արաբական պետությունների լիգան նոյեմբերի 27-ին Բաշար ալ Ասադի ռեժիմի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների փաթեթ էր ընդունել: Դրան կողմ էին քվեարկել ԱՊԼ անդամ 22 պետություններից 19-ը: ԱՊԼ-ից հետո նոյեմբերի 28 –ին նման պատժամիջոցներ էր սահմանել Եվրամիությունը: Նման միջոցառումների պատճառը տարեսկզբից երկրում չդադարող անկարգություններն են:




























