Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին արձագանքել է օտարերկրյա ուսանողների զանգվածային ծեծկռտուքին Կազանի դաշնային համալսարանի շենքի մոտ։ Նա դատապարտել է իրանցի ուսանողների կոշտ ձերբակալումը եւ կոչ արել պատժել միջադեպի համար պատասխանատու ոստիկաններին, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
Կազանում ոստիկանների կողմից իրանցի ուսանողների ձերբակալումն անընդունելի է, միջադեպի համար պատասխանատուները պետք է պատժվեն, ասել է նա։
«Ցանկացած նման վարք իրանցի ուսանողների հանդեպ ենթակա է դատապարտման։ Պետք է վերահսկման տակ վերցվի Կազանում տեղի ունեցած անպատշաճ վերաբերմունքի հարցն իրանցի ուսանողների նկատմամբ»,- ավելացրել է դիվանագետը։
Նա նշել է, որ արդեն ձեռք են բերվել «լավ արդյունքներ», եւ դեսպանությունը հուսով է, որ պաշոտնատար անձանց թվին պատկանող իրավախախտների նկատմամբ կկիրառվեն «շտապ միջոցներ»։
Նոյեմբերի 22-ին Կազանի Գվարդիական փողոցում տեղի է ունեցել զանգվածային ծեծկտուք, որից հետո ոստիկանությունը ձերբակալել է օտարերկրացիների։ ՆԳՆ տվյալներով՝ ամեն բան սկսվել է երկու տղամարդկանց վեճից, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի։ Նրանց ձերբակալել են։
Նույն օրը տարածաշրջանային ՔԿ-ն քրեական գործ է հարուցել բռնության կիրառման մասին իշխանության ներկայացուցչի հանդեպ (ՔՕ հոդված 318). կռվողներից մեկը բռնել է ոստիկանի համազգեստից եւ հրել նրան։ Թե հատկապես ինչ ազգության ներկայացուցիչներ են ձերբակալվածները, իրավապահները չեն նշել։




























