Թբիլիսիի համերգային սրահում այսօր` դեկտեմբերի 11 -ին կայացել է ընդդիմադիր «Վրացական երազանք» ընդդիմադիր հասարակական շարժման շնորհանդեսը: Այն հիմնադրվել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից:
«Հասարակական կազմակերպությունն ստեղծվում է որպես հասարակության միավորման խորհրդանիշ, որպեսզի հասարակությունը կարողանա իրական վերահսկողություն իրականացնել եւ ազդել երկրում քաղաքական եւ տնտեսական գործընթացների վրա»,-հայտարարել է Իվանիշվիլին` ողջունելով իր համախոհներին:Քննդատելով իշխանություններին` Իվանիշվիլին առանձնացրել է հակամարտությունների կարգավորման հարցը` հայտարարելով, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը «չունի քաղաքական ռեսուրս»`այդ հարցի կարգավորման համար:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին` Իվանիշվիլին ընդգծել է Վրաստանի համար եվրատլանտյան ինտեգրացիայի նշանակությունը` նշելով, որ Վրաստանի համար «կարեւոր է իրական ինտեգրացին, ոչ թե Եվրոպա «մուտքի» իմիտացիան», հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:




























