Այսօր՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված: Լրատվամիջոցի փոխանցմամբ, պարեկնների ոչ պատշաճ աշխատանքի պատճառով, վթարի վայրում երթևեկությունը մի քանի ժամով խաթարվել էր։



























