Ավարտվեց Ուկրաինայի առաջնության աշնանային փուլը: Մնացած տասը տուրերը տեղի կունենան հաջորդ տարի:

20-րդ տուրում գոլի հեղինակ դարձան Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին: Մխիթարյանը Շախտյորի կազմում գրավեց Կրիվբասի դարպասը: Շախտյորը հաղթեց 4:0 հաշվով եւ 51 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը 52 միավոր վաստակած Կիեւի Դինամոն է:

Մարկոս Պիզելին Դոնեցկի Մետալուրգի կազմում գրավեց Զարյայի դարպասը: Մետալուրգը հաղթեց 3:0 հաշվով եւ ամանորյա հանգստի է գնում 8-րդ տեղում: Թիմը վաստակել է 29 միավոր: