Կիրակի օրը նարնջագույն բոցն ու թանձր սև ծուխը երկինք են բարձրացել, երբ հրդեհն ընդգրկել է  Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի հետնախորշերով խիտ բնակեցված  թաղամասի հարյուրավոր տները, հայտնում է AFP-ն:

Մանիլայի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով մոտ 1000 տուն է այրվել, որը, ենթադրաբար, սկսվել է տներից մեկի երկրորդ հարկից:

Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Քաղաքի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կողմից համացանցում տեղադրված անօդաչուից լուսանկարված կադրերը ցույց են տալիս, որ Մանիլայի Իսլա Պուտինգ Բատո գյուղի տները հողին են հավասարվել:

Այս շինություններում, ըստ հրշեջ ծառայության, մոտ 2000 ընտանիք էր բնակվում։

Հրշեջներն ու փրկարարները գործարկել  36 բեռնատար և չորս հրշեջ նավակ, իսկ երկրի ռազմաօդային ուժերը երկու ուղղաթիռ են ուղարկել կրակը մարելու համար։

«Այս շրջանը հրդեհավտանգ է, քանի որ տների մեծ մասը կառուցված է թեթև նյութերից», - AFP-ին է ասել   հրշեջ Ջեանելի Նունյեսը: