Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնաբերվել է ռաբի Զվի Կոգանի մարմինը, ասվում է վարչապետի գրասենյակի և Իսրայելի ԱԳՆ-ի համատեղ հայտարարության մեջ։
Կոգանը հինգշաբթի օրվանից անհետ կորած էր համարվում։
Աբու Դաբիում Իսրայելի դեսպանատունը կապի մեջ է ԱՄԷ-ում Կոգանի ընտանիքի հետ, ասվում է հայտարարության մեջ։ Թարմացված տեղեկատվություն են ստացել նաև ընտանիքի Իսրայելում բնակվող անդամները։
Իսրայելը Կոգանի սպանությունն անվանել է «նողկալի հակասեմական ահաբեկչություն» և խոստացել է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու համար։
Կոգանը կրկնակի իսրայելա-մոլդովական քաղաքացիություն ունի և Աբու Դաբիում «Խաբադի» մասնաճյուղի ներկայացուցիչն է այն պահից, երբ Իսրայելը 2020 թվականի վերջին կարգավորեց հարաբերությունները ԱՄԷ-ի հետ:
Կոգանը ռաբի Գաբրիել Հոլցբերգի ազգականն է, որը 2008 թվականին սպանվել էր կնոջ հետ միասին Մումբայում Խաբադ Նարիմանի տանը ահաբեկչության ժամանակ, հաղորդում է Channel 12-ը:



























